Bild.de-ի տեղեկացմամբ` «Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Մարիո Բալոտելին իր ընկերների հետ հանգստանում է Իբիցայում:
Խումբը Ocean Beach Club հաստատության VIP-գոտում ժամանակ է անցկացրել մինչև առավոտ: Մարիոն հաճույքով խմում էր օղի, որի մեկ շիշն արժե 772 եվրո:
Նշենք, որ ակումբի սեփականատերը Անգլիայի ազգային ընտրանու նախկին լեգենդար հարձակվող Հարի Լինեկերի եղբայր Ուեյն Լինեկերն է: Հաստատությունում հաճախ են հայտնի ֆուտբոլիստներ լինում, բայց Բալոտելին հաշվի յուրօրինակ ռեկորդ է սահմանել: Երեկույթի համար հարձակվողը վճարել է 5145 եվրո:










































