Monday, 22 06 2026
Ամենաթողություն է սա. հեղափոխությունը կավարտվի, երբ իշխանության բոլոր ճյուղերը ծառայեն քաղաքացուն
Ռուսաստանը անկախ Հայաստան երբեք չի ընդունի, մյուս կողմից՝ մեզ երբեք չի ներվի շրջադարձը դեպի ՌԴ
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները

Հայաստանի իշխանության «անվտանգության բարձիկը»

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Հայաստանի խորհրդարանական ընտրությունները գնահատելու համար սպասում է վերջնական արդյունքների հրապարակմանը, բայց «արձանագրել է քվեարկության ընթացքում բազմաթիվ խախտումների մասին տեղեկությունները»։ Նույն տեսակետը, բայց ավելի «ընդարձակ շարադրանքով» ներկայացրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա Հայաստանի ժողովրդին «ծաղաղություն և բարօրություն» է մաղթել՝ մինչ այդ ընդգծելով, որ Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը «կողմ է Ռուսաստանի և ԵԱՏՄ հետ համագործակցությանը»։

Եթե այս մոտեցումը դիվանագիտական «նրբանկատություններից» ձերբազատենք, ապա կստացվի, որ Ռուսաստանը Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը «ճանաչում է վերապահումով»։ Մարիա Զախարովան ընդգծել է, որ Արևմուտքը Հայաստանի ընտրություններին «կոպիտ ձևով միջամտել» է։ Զախարովան եվրոպական կառույցներին քննադատել է, որ «աչք է փակել Հայաստանի ընդդիմության նկատմամբ գործադրված ճնշումների հանդեպ»։

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի այս դիտարկումը գրեթե բառացիորեն կրկնել է Բաքվի իշխանական minval politika-ն՝ հավելելով, որ «կարելի է պատկերացնել, թե Եվրոպայում ինչ վայնասուն կբարձրանար, եթե նույն ծավալի ձերբակալություններ քվեարկության օրով կատարվեին Ադրբեջանում»։ Ադրբեջանցի մեկնաբանը, ընդսմին, Հայաստանի ընտրությունների տարածաշրջանային նշանակությունը կարևորում է ոչ թե հաղթած ուժի առաջնորդ Փաշինյանի հրապարակային հայտարարություններով, այլ նրանով, թե «արդյոք Ռուսաստանի աջակցությունը վայելող ուժերը կընդունե՞ն իրենց պարտությունը»։

Այդ ձևակերպումը, փաստացի, արձանագրում է «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակից պաշտոնական Բաքվի հիասթափվածությունը։ Ադրբեջանի նախագահը վերջնականապես առերեսվում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու և վավերացնելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու անհրաժեշտությանը։ Եվրոպական, նախկին խորհրդային երկրների, Հնդկաստանի կողմից Հայաստանի ընտրություններին տրված կարևորությունը վկայում է, որ նրանք սատարում են հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորմանը։ Ավելի վաղ այդ մասին աներկբա հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

Բաքուն փորձում է տպավորություն ստեղծել, թե Հայաստանում հետընտրական «ֆորս-մաժորի շահառուն Ռուսաստանն» է, բայց Մոսկվայի «ճանաչման պաուզան» և Բաքվի «կասկածները, որ Երևանում կարող է կրկնվել 2008 թվականը», հուշում են, որ Փաշինյանի պարտությունը ոչ միայն ՌԴ, Ադրբեջանի նախագահի համար թանկ նվեր կլիներ։ Այս հանգամանքը թույլ է տալիս ենթադրել, որ առաջիկայում Բաքուն քարոզչական «խայծեր է նետելու» Հայաստանի ներքաղաքական դաշտ, որ ընդդիմության կողմից կարող են օգտագործվել։

Հաղթանակը՝ հաղթանակ, բայց պետք է ընդունել, որ այն տրվել է շատ ծանր գնով։ Իշխանությունը պետք է մոտ ապագայում լուրջ կոմունիկացիա հաստատի խորհրդարան չանցած եվրոպամետ քաղաքական ուժերի հետ՝ հաղթահարելու հանրային բեւեռացվածությունը, որ Հայաստանի արեւմտյան գործընկերները չեն կարող չտեսնել։ Երբ քվեարկության արդյունքներով «հիսուն/հիսուն» իրավիճակ է, իսկ արմատական ընդդիմության հետ ընդհանուր եզր գտնելու հավանականությունը՝ գրեթե զրոյական, իշխանության «անվտանգային բարձիկը» արտախորհրդարանական արեւմտամետ ուժերն են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում