Saturday, 06 06 2026
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը
Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը
22:30
Կիևը հաստատել է, որ Ռումինիայի ափերի մոտ ուկրաինական անօդաչու նավակ է պայթել

Նամակ բնապահպանության նախարարին. պահանջում են նոր հանրային լսումներ Լաստիվերի խնդրով

«Թռչկան քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է գրել բնապահպանության նախարար Արամ Հարությունյանին:

Հարգելի պարոն նախարար.

ՀՀ Տավուշի մարզի Աղստև գետի ձախակողմյան Պաղջուր վտակի վրա նախատեսվող փոքր ՀԷԿ-երի կառուցման վերաբերյալ պարզաբանումներ ստանալու ակնկալիքով դեռևս ս. թ. հունիսի 27-ին գրավոր դիմել էինք Ձեզ:

Վերոնշյալ դիմումով հայտնել էինք նաև, որ Պաղջուր գետի ողջ հովիտն իր գերակշիռ մեծամասությամբ ծածկված է խիտ, չափազանց գեղատեսիլ անտառներով, այնտեղ է գտնվում տեղացի և օտարերկրյա զբոսաշրջիկների կողմից շատ սիրված և արդեն որոշակի բրենդ դարձած Լաստիվերը՝ իր ջրվեժներով, սահանքներով և քարանձավներով: Բացի այդ, այդ տարածքում է գտնվում Իջևանի պետական արգելավայրը, հետևաբար մեզ համար անհասկանալի և անընդունելի է նման գեղատեսիլ վայրում այդպիսի գործունեության ծավալումը: Կարծում ենք, որ տվյալ տարածքում փոքր ՀԷԿ-երի կառուցումը բերելու է այդ յուրօրինակ էկոհամակարգի և լանդշաֆտի խախտման, բազմաթիվ ծառերի հատման և շրջակա միջավայրի վրա ազդող այլ անկանխատեսելի հետևանքների:

Հաշվի առնելով վերոնշյալը, խնդրել էինք Ձեզ մեր նախաձեռնությանը տրամադրել «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի և համապատասխան եզրակացության պատճենները:

Ի պատասխան մեր դիմումի` ՀՀ բնապահպանության նախարարությունից ս. թ. հուլիսի 11-ի գրությամբ տեղեկացվել ենք, որ «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի նախագծային փաստաթղթերն առայսօր չեն ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության:

Սակայն, ի զարմանս մեզ, այսօր՝ հուլիսի 24-ին ՀՀ բնապահպանության նախարարության պաշտոնական կայք էջում տեղադրվել է հասարակական լսումների մասին տեղեկատվություն` հետևյալ բովանդակությամբ.

«Ս.թ հուլիսի 24-ին ժամը 12.00-ին «Մեգաէներջի» ՍՊԸ ՀՀ Տավուշի մարզի Ենոքավանի գյուղապետարանում կազմակերպում է հասարակական լսումներ՝ «Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի վերաբերյալ: Նախագծին կարող եք ծանոթանալ «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ում, ք. Երևան Կոմիտաս 29, հեռ. 22-02-18, 22-14-85, 22-15-68, 093-01-10-00, Ենոքավանի գյուղապետարանում»:

Հետաքրքիր է ՀՀ բնապահպանության նախարարության ողջ աշխատակազմը ինչպես է պատկերացնում շահագրգիռ հանրության կողմից մեկ ժամվա ընթացքում հիշյալ փաստաթղթերին ծանոթանալու, կարծիք կազմելու, իր դիտողություններով ու առաջարկություններով Ենոքավան համայնք հասնելու (ի դեպ, Ենոքավանը գտնվում է Երևանից մոտ 140 կմ հեռավորության վրա) և, այսպես կոչված, հասարակական լսումներին մասնակցելու գործընթացը: Բացի այդ ոչ մի նախագծային փաստաթուղթ չկա տեղադրված նախարարության կայքում:

Չապահովելով սույն նախագծի հանրային քննարկումը` շահագրգիռ հանրության մասնակցությամբ, թույլ է տալիս մեզ արձանագրելու, որ նախարարությունն ու նախաձեռնող ընկերությունը վարում են ոչ թափանցիկ քաղաքականություն: Այս ամենը վկայում են ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ոչ բավարար պրոֆեսիոնալիզմի դրսևորման, անփույթ և ոչ թափանցիկ, գաղտնի աշխատելաոճի մասին:

Ինչպես ամրագրված է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ կետում` «Ծանուցումը ստանալուց հետո 7-օրյա ժամկետում լիազորված մարմինն իրազեկ է պահում ազդակիր համայնքի ղեկավարներին և հասարակայնությանը նախատեսվող գործունեության իրականացման նախաձեռնության մասին»: Քանի որ մեր նախաձեռնությունը նախապես պաշտոնական նամակով արտահայտել էր իր շահագրգռվածությունը այս հարցի վերաբերյալ, առավել ևս զարմանալի է, որ մեզ ոչ մի տեղեկատվություն չի տրամադրվել:

Մենք գտնում ենք, որ ՀՀ բնապահպանության նախարարությունը խախտել է ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի «Շրջակա միջավայրի հարցերի առնչությամբ տեղեկատվության մատչելիության, որոշումներ ընդունելու գործընթացին հասարակության մասնակցության և արդարադատության մատչելիության մասին» կովենցիայով սահմանված հանրային իրազեկման և մասնակցության ապահովման պահանջները: Այսպիսի գործելակերպը չի կարող նպաստել հանրության մասնակցության ապահովմանը, այլ ընդահակառակը սահմանափակում է այն:

Դատապարտում ենք ՀՀ բնապահպանության նախարարության ոչ թափանցիկ և ոչ մասնակցային աշխատելաոճը: Անհրաժեշտ է, որպեսզի նախարարությունն անհապաղ քայլեր ձեռնարկի իր աշխատելաոճը փոխելու ուղղությամբ` հաշվի առնի շահագրգիռ հանրության լայն զանգվածի կարծիքը, այդ նպատակով նրանց և համապատասխան մասնագետների մասնակցությամբ իրականացնի հանրային քննարկում, այլ ոչ թե գաղտնի և արագացված կարգով և տնային ոճով:

Որպես կանոն, պետության շահագրգիռ հանրությունը, շրջակա միջավայրին առնչվող կամ բնապահպանական ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի, ծրագրերի և/կամ հայեցակարգերի մասին տեղեկանում է բավականին ուշացումով, երբ արդեն հնարավոր չէ արդյունավետ կերպով մասնակցել դրանց ընդունման գործընթացին ու ազդել դրանց բովանդակության վրա:

Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ նախաձեռնող ընկերությունը սպասում էր, որպեսզի որևէ մեկը դիմեր ՀՀ բնապահպանության նախարարությանը, որպեսզի դրանից հետո ՀՀ բնապահպանության նախարարության հետ միասին արագացված կարգով իր փաստաթղթերը ներկայացներ` շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության, այնուհետև, կրկին նախարարության հետ միասին կազմակերպեր գաղտնի և արագացված լսումներ: Եթե սրան էլ լրացնենք նաև այն փաստը, որ մեր նախաձեռնությունը մոտ մեկ ամիս առաջ արդեն տեղեկացված էր, որ վերը նշված տարածքում սկսվել են շինարարական աշխատանքներ` առանց համապատասխան փորձագիտական եզրակացության, ապա պատկերը լրիվ պարզ է դառնում:

Մեր նախաձեռնությունը համարում է, որ այս լսումները չեն կարող օրինական համարվել, որովհետև իրականացվել են ՀՀ օրենսդրության և Օրհուսի կոնվեցիայի պահանջների խախտումներով, հետևաբար պահանջում ենք, որպեսզի ՀՀ բնապահպանության նախարարությունը նշանակի նոր հանրային լսումներ` ապահովելով վերը նշված նախագծի մասին շահագրգիռ հանրության իրազեկման, ինչպես նաև նրանցից կարծիքների հավաքման աշխատանքների իրականացման ողջամիտ գործընթաց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում