Կատալոնական ակումբի հարձակվող Դավիդ Վիլյան չի ընդգրկվել քսաներկու ֆուտբոլիստներից կազմված ցուցակում, որոնք պետք է ուժերը չափեն գերմանական «Համբուրգ»-ի հետ: 30-ամյա ֆուտբոլիստն արդեն մոտ է վերականգնվելուն, սակայն գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան որոշել է ռիսկի չդիմել:
Կազմում ընդգրկված չէ նաև Կարլես Պույոլը, որը ևս բուժվում է վնասվածքից:
Նշենք, որ հայտացուցակում ընդգրկված խաղացողներից միայն 10-ն են «Բարսելոնա»-ի առաջին թիմի ֆուտբոլիստներ, մնացած 12-ը կատալոնացիների երիտասարդական թիմի ներկայացուցիչներն են:








































