Իռլանդացի 45-ամյա լողորդ Պատրիկ Քեյսին մահացավ Լա-Մանշի ջրերում լողալու ժամանակ: Այդ մասին տեղեկացնում է BBC-ն:
Մինչև ափը մարզիկին մնում էր հաղթահարել ևս 500 մետր, սակայն նրա ինքնազգացողությունը կտրուկ վատացել է: Մարզիկին փրկելու բոլոր փորձերն ապարդյուն են եղել:
Մինչ այդ Քեյսին բուժզննում էր անցել, ինչպես նաև նախապատրաստական վեցժամյա մարզում էր անցկացրել: Ֆրանսիացի բժիշկները ենթադրում են, որ լողորդը մահացել է սրտի նոպայի արդյունքում, չնայած, որ ավելի վաղ նա երբեք սրտի հետ կապված խնդիրներ չի ունեցել:
Լա-Մանշի նեղուցի ամենանեղ հատվածը 34 կմ է, սակայն այդ տարածությունը հաղթահարելը հեշտ գործ չէ նույնիսկ ամենահմուտ լողորդների համար: