Thursday, 18 06 2026
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ
Բայց Թուրքիան մերժվա՞ծ է
Չեմ հիշում մի դեպք, երբ մենք չավարտենք մեր աշխատանքը. Շոյգուն՝ Ֆիդանին
ՀԾԿՀ-ի որոշմամբ նախատեսվում է ապահովել առավել արդյունավետ և կանխատեսելի կարգավորումներ ոլորտում
20:30
Չինաստանի նավթընկերություններից մեկի նախկին պաշտոնյային մահապատժի են դատապարտել կաշառք ստանալու համար

Ոչ ավելի, քան 10 միլիոն մարդ․ Շվեյցարիան ընտրում է քանի բնակիչ ունենալ

Կիրակի օրը Շվեյցարիայում տեղի կունենա հանրաքվե, որի ժամանակ քաղաքացիները պետք է որոշեն՝ արդյոք պետք է սահմանափակել երկրի բնակչության թվաքանակը։ Նախաձեռնությունն առաջարկում է մինչև 2050 թվականը վերին շեմ սահմանել 10 մլն մարդ և իշխանություններին պարտավորեցնել միջոցներ ձեռնարկել 9,5 մլն ցուցանիշին հասնելու դեպքում, հայտնում է Swissinfo-ն։

Ներկայումս երկրի բնակչությունը կազմում է մոտ 9,1 մլն մարդ։ Շվեյցարական ժողովրդական կուսակցության կողմից առաջ քաշված նախագիծը նախատեսում է զուտ ներգաղթի կրճատում։ Մասնավորապես, առաջարկվում է խստացնել մշտական բնակության իրավունքի տրամադրման կանոնները և, անհրաժեշտության դեպքում, վերանայել միջազգային համաձայնագրերը, ներառյալ ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի մասին պայմանագիրը։ Նախագծի հակառակորդները կարծում են, որ նման միջոցները կարող են հարվածել տնտեսությանը և խարխլել հարաբերությունները Եվրամիության հետ, ինչպես նաև մեծացնել ծանրաբեռնվածությունը կենսաթոշակային համակարգի վրա՝ աշխատուժի պակասի պատճառով։

Դաշնային խորհուրդը և խորհրդարանը խորհուրդ են տվել մերժել նախաձեռնությունը։ gfs.bern ինստիտուտի հարցման տվյալներով՝ մայիսի վերջին հարցվածների 45%-ը աջակցում էր դրան, իսկ 52%-ը՝ դեմ էր արտահայտվում։ Քվեարկության վերջնական արդյունքներն ակնկալվում են հունիսի 14-ի երեկոյան։

Միաժամանակ հանրաքվեի է դրվել այլընտրանքային քաղաքացիական ծառայության բարեփոխման հարցը։ Խորհրդարանն առաջարկել է խստացնել զինվորական ծառայությունից անցման պայմանները, սակայն հակառակորդները կարծում են, որ դա չի լուծի բանակի համալրման խնդիրը։ Վերջին հարցումների համաձայն՝ այս հարցի շուրջ ընտրողների կարծիքները գրեթե հավասարապես են կիսվել։

Ձայնի իրավունք ունի մոտ 5,6 մլն մարդ։ Մասնակցությունը սովորաբար կազմում է 40%-ից 50%՝ կախված հանրաքվեի դրված հարցերի սրությունից։ Երկրի Դաշնային վիճակագրական գերատեսչության տվյալներով՝ վերջին տասը տարիների ընթացքում դաշնային հանրաքվեներին միջին մասնակցությունը կազմել է 41%-ից մինչև 57%։ Գործնականում դա նշանակում է, որ հանրաքվեում հաղթելու համար բավական է հավաքել 1,5 միլիոնից պակաս ձայն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում