Ֆորմուլա 1-ի ավտոարշավորդ Լուիս Հեմիլթոնը վերջապես խոսել է Քիմ Քարդաշյանի հետ իր հարաբերությունների մասին Մոնակոյի Գրան պրիից հետո, որտեղ զույգը չէր թաքցնում իր մտերմությունը։
Մրցարշավում երկրորդ տեղը զբաղեցրած 41-ամյա մարզիկին տրիբունաներից աջակցել են Քիմն ու նրա քույրը՝ Քլոեն։ Պատվո հարթակից Քիմին օդային համբույր ուղարկելուց հետո Հեմիլթոնը նշել է, որ հիանալի է կողքին ունենալ լավ մարդկանց, և որ Քիմն իրեն աջակցում է ամեն օր:
Նա նաև հավելել է, որ չի հուսահատվում անցած տարի «Ֆերարիին» միանալուց հետո դեռևս ոչ մի հաղթանակ չունենալու փաստից և իրեն երջանիկ ու մոտիվացված է զգում: Մրցանակաբաշխության ժամանակ Քիմն ու Լուիսը հանդիսատեսի աչքի առաջ ջերմորեն գրկախառնվել ու համբուրվել են։







































