Հայաստանի Սահմանադրական դատարանը այսօր հրապարակել է Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի ժամկետի երկարաձգման վերաբերյալ հայ-ռուսական պայմանագրի սահմանադրականության վերաբերյալ վճիռը:
Համաձայնագիրը ստորագրվել էր անցյալ տարի, օգոստոսի 20-ին, Երեւանում, Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի Հայաստան կատարած այցի ժամանակ: Հիշեցնենք, որ համաձայնագրով Գյումրիում ռուսական ռազմաբազայի տեղակայման ժամկետը երկարաձգվեց 49 տարով: Համաձայնագրում կատարվել են փոփոխություններ, ըստ որոնց` ամրագրվում է, որ «ռուսաստանյան ռազմակայանը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու ժամանակաշրջանում բացի Ռուսաստանի Դաշնության շահերի պաշտպանության գործառույթների իրականացումից Հայաստանի Հանրապետության Զինված Ուժերի հետ համատեղ ապահովում է Հայաստանի Հանրապետության անվտանգությունը»:









































