Թուրքիան կիրակի օրը սկսել է մի քանի հրթիռներ տեղակայել Սիրիայի հետ սահմանին: Ամենայն հավանականությամբ, ռազմական ուժի մեծացումը պայմանավորված է սիրիական ապստամբների կողմից մի քանի սահմանային անցակետերի գրավմամբ: Այս մասին հաղորդում է France-Presse գործակալությունը` հղում կատարելով թուրքական մամուլին:
Հրթիռային սարքավորումներով բեռնատարները ժամանել են Մարդին քաղաք: Ինչպես նշում է թուրքական պետական տեղեկատվական գործակալությունը, այդ հրթիռները նախատեսված են սահմանին տեղակայված զորքի համար:
Թուրքական հեռուստաընկերության տեսանյութում ցուցադրվել են ամենաքիչը հինգ պլատֆորմներ «երկիր-օդ» հիթիռներով:









































