Հայաստանի մինչև 19 տարեկանների ազգային հավաքականը 2:1 հաշվով պարտության մատնեց Հայաստանի մինչև 17 տարեկանների ազգային հավաքականին:
Հայաստանի ընտրանիների միջև ստուգողական հանդիպումը կայացել է երեկ` Հանքավանի մարզաբազայում: Հայաստանի մինչև 19 տարեկանների ընտրանու կազմում 58-րդ և 72-րդ րոպեներին աչքի ընկավ Վիուլեն Այվազյանը: Հանդիպման 66-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Նորայր Տիգրանյանը:










































