Լեհական «Յագելոնիա» ակումբի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Ռոբերտ Արզումանյանը կմիանա Սարանսկի «Մորդովիա» ակումբին ու հուլիսի 23-30-ն ընկած
ժամանակահատվածում փորձաշրջան կանցնի այդտեղ:
Արզումանյանը հազվադեպ է հայտնվում իր թիմի մեկնարկային կազմում, իսկ թիմի գլխավոր մարզիչ Տոմաշ Հայտոն հայտարարել է, որ Ռոբերտը չի մտնում իր խաղային ծրագրերի մեջ:
Ռուսական Պրեմիեր Լիգայի նորեկն առաջնության մեկնարկային խաղում 2:3 հաշվով զիջեց «Լոկոմոտիվ»-ին:






































