Իտալացի Մարիո Բալոտելին իր հանգիստն է անցկացնում հերթական մրցաշրջանից առաջ:
21-ամյա ռմբարկուն մեկնել է Ֆրանսիա. Սան Տրոպեում Բալոտելիին լուսանկարել են շշից շամպայն խմելու և… նարգիլե ծխելու ժամանակ:
«Բազմաչարչար» ռմբարկուն նաև մերսումներ էր ընդունում:
Այնուհետև Բալոտելին տեղափոխվել է Իբիցա, որտեղ պապարացիները նրան լուսանկարել են տարբեր աղջիկների շրջապատում: Ընդ որում՝ նրանցից մեկի` մոդել և երգչուհի Վանեսա Լոուրենսի նկատմամբ Բալոտելին, իբր, անտարբեր չէ:







































