Monday, 15 06 2026
Իրանա-ամերիկյան «հաշտությունը» ի՞նչ ազդեցություն կունենա Հարավային Կովկասում ԱՄՆ նախագծումների իրացման գործընթացի վրա
14:50
Մարթա Կոսը հուլիսի 5-ին կայցելի Հայաստան
Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը միջնորդություն է ներկայացրել նախարարություն
Ռուսաստանից Հայաստան ցորեն կտեղափոխվի Ադրբեջանի տարածքով
Որոշ ուժեր մտածել են, թե կարելի է զավթել ժողովրդի իշխանությունը, բաժանելով ընտրակաշառք․ Վարդանյան
14:10
ԵՄ-ն պատրաստ է ակտիվ մասնակցություն ունենալ գործընթացի հաջորդ փուլերին. Կալլաս
Իջևան համայնքի տիրապետմանն է վերադարձվել Աչաջուր բնակավայրի մարզադաշտի վարչական շենքը
13:50
Իրանը և ԱՄՆ-ն հուշագրի ստորագրումից հետո 60 օր կհատկացնեն բանակցություններին
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում մասնակցում է ԵՄ արտաքին գործերի նախարարների քննարկմանը
13:30
Տեսել ենք Ռուսաստանի կողմից աճող ճնշումը՝ փոխելու Հայաստանի ընտրած ուղին. Կալլաս
Հայաստանի իրական ընդդիմությունը դարձյալ Պուտինն է. Արման Բաբաջանյան
13:10
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնության հաստատումը
Այս պահին 12 ամսյա գնաճը կազմում է 4․2%․ դեռ չենք շտապում եզրակացություններ անել․ ԿԲ փոխնախագահ
Թրամփի համաձայնագիրը մեզ ոչինչ չի պարտադրում. Իսրայելի ազգային անվտանգության նախարար
Ընտրակաշառք բաժանած ուժերը ընտրությունների արդյունքերից բողոքելու բան չունեն․ Հովհաննիսյան
12:30
Կատարը կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին կառուցողական ոգով մասնակցել  առաջիկա բանակցություններին
Երբևէ չի եղել այնպիսի առաջընթաց, ինչպես վերջին 5 տարում է․ արդյունքները տպավորիչ են․ ֆիննախ
12:10
Նավթի համաշխարհային գները կտրուկ նվազել են
Թրամփը «պատրաստվում է առաջիկա շաբաթներին ընդունել Փաշինյանին և Ալիևին»
11:50
Գեյջին հաղթել է Տոպուրիային՝ դառնալով UFC-ի չեմպիոն
Որքա՞ն է կազմել ՀՀ արտաքին պարտքը 2025 ի դրությամբ․ ֆինանսների նախարարի զեկույցը
11:30
ԵՄ-ում քննարկում են Ուկրաինայի պատերազմին մասնակցած ռուսաստանցիների մուտքի արգելքը
Փաշինյանը ողջունել է ԱՄՆ-ի և Իրանի միջև ձեռք բերված համաձայնությունը
TRIPP նախագիծը դիտարկում ենք որպես տարածաշրջանում կայուն խաղաղության և համագործակցության զարգացմանը նպաստող ներդրում․ Ալիև
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
Մունդիալ-2026. Նիդեռլանդները ոչ-ոքի խաղաց Ճապոնիայի հետ, Կոտ դ’Իվուարն ու Շվեդիան առաջին հաղթանակներրը տոնեցին
ԿԸՀ-ն պարզաբանել է, թե ինչո՞ւ 3 տեղամասում վերաքվեարկություն չի նշանակվել
10:30
Համաշխարհային առաջնորդները ողջունել են Իրան-ԱՄՆ համաձայնության հաստատումը
Հրդեհ՝ ռեստորանի պահեստում
10:10
Ռուսական հարվածից հրդեհ է բռնկվել Կիև-Պեչորյան մայրավանքում

Քաղաքացին «հիմար» չէ, իշխանություններից «հավաքագրված» չէ, նա Ռուսաստանից վախեցած է

Լուսանկարը՝ Armeniasputnik-ի

Համացանցում Ռուսաստանից խորհրդարանական ընտրություններին Ռուսաստանից մասնակցելու եկած քաղաքացու մասնակցությամբ տեսանյութ է տարածվել, որտեղ նա ասում է, որ նույն օրը վերադառնալու է, որպեսզի, կարճ ասած՝ «հանկարծ խնդիրներ չունենա»։ Սոցիալական մեդիայում, բնականաբար, նրա ելույթը քննադատության է արժանացել։ Եվ ահա հնչել է փորձագիտական տեսակետ, որ մարդը «հիմար» չէ, կարող էր «դիվանագիտական» պատասխան տալ։ Ու եթե միանգամից «բացահայտվել» է, ուրեմն բացառված չէ, որ ամեն ինչ «կազմակերպված» է։ Այսինքն, իշխանության «ձեռքերը երկար» են, Ռուսաստանում «մարդուն հավաքագրել են, ելույթը նախապատրաստել, օդանավակայանում հատկապես դիմել նրան, որպեսզի հանրությունը ռուսաստանաբնակ մեր համաքաղաքացիների նկատմամբ լցվի ատելությամբ»։

Ցանկացած վերլուծություն, անշուշտ, գոյության իրավունք ունի։ Բայց ամեն ինչից վեր գոյություն ունի օբյեկտիվ իրականություն։ Իսկ իրականությունը այն է, որ Ռուսաստանում «օրվա հաց վաստակող» հայաստանցին հազիվ թե իրեն կարող է նման շքեղություն թույլ տալ՝ ընտանիքի բոլոր անդամների համար «սյուդա-աբրատնո» տոմս գնի, որպեսզի մասնակցի մի ընտրության, որի արդյունքները, ինչպես Կուրսկից եկած և «Ուժեղ Հայաստանի» հանրահավաքի մասնակիցն է ազնվորեն խոստովանել, «իրեն չեն հետաքրքրում»։

Երկրորդ իրողությունը այն է, որ Ռուսաստանի հայերի միությունը, նրա տարածքային կառույցները, Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջևանի թեմը վերջին շաբաթներին ռուսաստանաբնակ հայաստանցիներին բազմիցս կոչ են արել ոչ միայն մասնակցել ընտրություններին, այլեւ քվեարկել կոնկրետ ուժերի և անձանց օգտին։ Թե ինչ ազդեցության են նրանք ենթարկվում ռուսաստանցի գործատուների, ՌԴ համապատասխան մարմինների կողմից, կարելի է միայն ենթադրել։ Ըստ այդմ, քվեարկությանը մասնակցելու նպատակով Հայաստան եկողների «կամավորության» վարկածի հավանականությունը գրեթե զրոյական է։

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Մեդվեդևը սոցիալական X հարթակում անգլերեն գրառում է կատարել, որ եթե Հայաստանի ընտրություններում Փաշինյանը հաղթի, ՌԴ-ն այդ արդյունքները չպետք է ճանաչի, իսկ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Զախարովան ռուսամետ ուժերի պարտությունը արդեն իսկ գնահատել է «ժողովրդավարության դեմ դատաստան»։ Եթե Մոսկվայում հույս ունենային, որ առանց ռուսաստանաբնակ հայաստանցիների «մոբիլիզացիայի» Փաշինյանը կպարտվի, ահռելի ծախսեր չէին անի։

Ըստ այդմ, ռուսաստանաբնակ յուրաքանչյուր հայաստանցու, նրա ընատանիքի քվեները «ոսկու գին ունեն»։ Մարդիկ քվեարկությունից հետո վերադառնալու են և, ըստ տրամաբանության, «հաշվետվություն են տալու»։ Կոնկրետ տեսանյութի «հերոսը» սկսել է օդանավակայանից, բայց նա ոչ թե «հիմար» է կամ «վարձահրավիրված է իշխանության կողմից», այլ պարզապես «վախեցած» է, նախապես իրենից մեղադրանքը հեռու է վանում։ Մարդը հերոսանում է, որ Փաշինյանի «բռնապետության պայմաններում բաց քվեարկել է Ռուսաստանի օգտին»։ Ռուսաստանում ապրելու և աշխատելու նրա «ալիբին» այդ տեսանյութն է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում