Մեծ Բրիտանիայի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Սթյուարտ Փիրսը հայտարարեց, որ իրեն չի հաջողվել հավաքականի կազմում ընդգրկել բոլոր այն խաղացողներին, որոնց նախատեսել էր: Անգլիայի ֆուտբոլի միությունը մարզչին արգելել է ընտրանու կազմ հրավիրել այն ֆուտբոլիստներին, ովքեր մասնակցել են «Եվրո-2012»-ին:
Բացառություն է կազմել միայն պահեստային դարպասապահ Ջեք Բաթլենդը, իսկ Ալեքս-Օքսլեյդ Չեմբերլենը, Էդնի Քերոլը, Ջորդան Հենդերսոնը, Թեո Ուոլքոթը և Դենի Ուելբեկը չեն օգնի բրիտանացիներին:
«Ցանկացած մրցաշարի պետք է ներկայանալ ուժեղագույն կազմով, սակայն ոմանք այլ կարծիք ունեն: Դա տարօրինակ է, քանի որ ֆուտբոլիստներին նման փորձը շատ օգտակար կլիներ»,- Փիրսին մեջբերում է The Guardian-ը:









































