Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն վստահ է թիմի հարձակվողական ոճի կիսապաշտպան Քրիշտիանու Ռոնալդուի պրոֆեսիոնալիզմին և չի կասկածում, որ վերջինս խաղադաշտում կպայքարի իր ուժերի 100 տոկոսով:
«Նա արձակուրդից կվերադառնա հաղթանակների նոր ձգտումով, քանի որ չի սիրում պարտվել: Վերջին 2 մրցաշրջաններում Ռոնալդուն շատ մոտ էր ՉԼ գավաթի խաղարկության եզրափակիչ փուլ դուրս գալուն, բնական է, որ այդ մրցաշարում հաղթելը նրա առաջնային նպատակներից է: Ինչ վերաբերում է նրա ֆիզիակական պատրաստվածությանը, ապա ես անհանգստանալու պատճառ չունեմ»,- Մոուրինյոյին մեջբերում է Marca-ն:
Ավելի վաղ բուքմեյքերները հաշվարկել էին, որ Իսպանիայի առաջիկա առաջնությունում «արքայական ակումբ»-ը որոշ առավելություն կունենա այլ թիմերի նկատմամբ:






































