«Մանչեսթեր Յունայթեդ»-ը ցանկանում է իր կազմ հրավիրել Մադրիդի «Ռեալ»-ի կիսապաշտպան Նուրի Շահինին: Goal.com-ը տեղեկացնում է, որ իսպանական ակումբն իր ֆուտբոլիստին գնահատել է 25.5 մլն եվրո:
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Յունայթեդ»-ը հետաքրքրվում էր «Սան-Պաուլու»-ի խաղացող Լուկաս Մոուրայի ծառայություններով, բայց անգլիացիների` 31.5 մլն եվրոյի առաջարկը մերժվեց:
Հավելենք, որ «կարմիր սատանաներ»-ն արդեն իրենց կազմ են հրավիրել Շինջի Կագավային, որի հետ Շահինը խաղացել է Դորտմունդի «Բորուսիա»-ի կազմում:






































