ՀՀ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը շնորհավորական ուղերձ է հղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին:
Ուղերձում մասնավորապես նշվում է.
«Մեծապես կարևոր է, որ ավելի քան 20 տարվա պատմություն ունեցող նորանկախ Արցախը մեկ անգամ ևս ցույց տվեց միջազգային հանրությանը, որ հանդիսանում է կայացած ժողովրդավարական պետություն, ինչի ապացույցը հանդիսացան նախօրեին կայացած համաժողովրդական ընտրությունները:
Կրկին շնորհավորհելով ընտրություններում հաղթելու կապակցությամբ` Ձեզ մաղթում եմ քաջառողջություն և նորանոր հաջողություններ հայրենանվեր աշխատանքում, իսկ համայն արցախահայությանը` բարեկեցություն և խաղաղ երկինք»:









































