«ՆԱՏՕ-ն ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում չի տեսնում իր դերակատարությունը, չնայած երկու երկրների ներկայիս հարաբերությունները մեզ անհանգստացնում են»,- հայտարարել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի երկրների հետ կապերի գծով ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Այս մասին նա հայտարարել է Մոսկվայում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
Անդրադառնալով ՆԱՏՕ-ի և ՀԱՊԿ-ի համագործակցության մասին թեմային՝ նա անհնար է համարել դա: «ՆԱՏՕ-ի անդամ երկրները շատ լավ և արդյունավետ հարաբերություններ ունեն ՀԱՊԿ-ի անդամ երկրների հետ»,- Ապատուրայի խոսքերն է մեջբերում Эхо Москвы-ն: