«Կուբան»-ի հարձակվող Մարկոս Պիզելին ակումբի մամլո ծառայությանը տված հարցազրույցում պատմել է «Անժի»-ի հետ կայանալիք խաղից իր սպասելիքների և կիրակի օրը մեկնարկող առաջիկա առաջնության մասին:
«Հուսով եմ` մենք կկարողանանք ավելի լավ մեկնարկել, քան տարվա սկզբում: Դան Պետրեսկուն հետևում է մեր կատարած բոլոր սխալների շտկմանը: Թիմի մարզչական շտաբը գիտի, թե ակումբի որ օղակներն է պետք հզորացնել և պահեստային ինչ հնարավորություններ ունի թիմը: Այդ պատճառով ես վստահ եմ, որ 2012/13թթ մրցաշրջանում մենք ավելի լավ հանդես կգանք և թույլ չենք տա այն սխալները, որոնք կատարեցինք գարնանը:
Ինչ վերաբերում է «Անժի»-ի հետ խաղին, ապա թիմը բավականին ուժեղ օղակներ ունի առաջին հերթին ակումբում հանդես եկող հանրահայտ ֆուտբոլիստների հաշվին: Բայց անցած մրցաշրջանում մենք ապացուցենիք, որ այդ հանգամանքը միշտ չի օգնում մեր մրցակիցներին: Կարող եմ ասել, որ առաջնության մեկնարկում բոլոր ակումբները հավասար են, և մենք հնարավորություն ունենք զարմացնել թե´ երկրպագուներին, թե´ մեզ»,- հայտարարել է հարձակվողը:









































