Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ թուրքական հասարակությունում ոչ միանշանակ է ընդունվել Կրեմլում Վլադիմիր Պուտինի կողմից Դավութօղլուին հասցեագրած իր մոտ գալու ժեստը: Թուրքիայի ընդդիմադիր կուսակցությունները դա համարել են վիրավորանք՝ հասցեագրված Թուրքիայի արտգործնախարարին:
«Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) փոխնախագահ Օքթայ Վուրալը թուրքական Fox հեռուստաալիքի համար մեկնաբանել է այդ միջադեպը. «Մեծ ցավով պետք է նշել, որ Թուրքիայի արտգործնախարարը համաշխարհային առաջնորդների մոտ վերածվել է վազվզող երեխայի: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Դավութօղլուն ծառայում է ոչ թե Թուրքիային, այլ ծառայում է համաշխարհային առաջնորդների գրասենյակում»:
Հիշեցնենք, որ սրանից առաջ թուրքական ընդդիմությունը վիրավորանք էր համարել այս տարվա մարտի վերջին Սեուլում տեղի ունեցած միջուկային կոնֆերանսի ժամանակ Դավութօղլուի նկատմամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ժեստը:
Տեսանյութ http://www.yerkramas.org/2012/07/19/v-turcii-oskorbleny-zhestom-putina-video/









































