Ամերիկացի 9 զինծառայողների նկատմամբ, որոնք ԱՄՆ գաղտնի ծառայության գործակալների հետ բռնվել էին Կոլումբիայում մարմնավաճառների հետ ունեցած սկանդալային պատմություններից հետո, կսահմանվեն ադմինիստրատիվ պատժամիջոցներ: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը: Թե հատկապես ինչ պատիժ է որոշված կիրառել, առայժմ չի նշվում:
Fox News-ի տեղեկություններով, այդ զինծառայողների նկատմամբ քրեական մեղադրանք չի առաջադրվի:
Խոսքը Ցամաքային ուժերի 7 զինվորների ու 2 ծովային հետևակների մասին է, որոնք մասնակցում էին ԱՄՆ նախագահի` Կոլումբիա այցի նախապատրաստական աշխատանքներին:
Ընդհանուր առմամբ, ստուգումներ էին սկսվել 12 զինծառայողների նկատմամբ: 2-ի նկատմամբ դրանք դեռ շարունակվում են, 1-ի նկատմամբ կարգապահական տույժ էր սահմանվել ավելի վաղ: Վերոնշյալ զինծառայողների անուններն ու կոնկրետ մեղադրանքները չեն նշվում:









































