Հուլիսի 18-ին Սիրիայում կառավարական ուժերի և ընդդիմության միջև տեղի ունեցած մարտերում զոհվել է առնվազն 214 մարդ: Ինչպես հաղորդում է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով իրավապաշտպաններին, զոհերի մեծ մասը՝ 124 մարդ, խաղաղ բնակիչներ են: Իշխանական զորքերի կորուստները նույնպես շատ են՝ 62 զինվոր: Ընդդիմադիրների կորուստները կազմում են 28 մարդ:
Հիշեցնենք. մի քանի օր առաջ ընդդիմադիրները լայնածավալ գործողություններ սկսեցին Դամասկոսում: Բացի այդ, հուլիսի 18-ին Դամասկոսում տեղի ունեցավ խոշոր ահաբեկչություն, որին զոհ գնացին մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ:
Հուլիսի 19-ի նախատեսվում էր, որ պետք է կայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը Սիրիայի հարցով: Սակայն ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Քոֆի Անանի խնդրանքով այն մեկ օրով հետաձգվել է:
Ընդհանուր առմամբ, 2011 թ. մարտից սկսված հակամարտության ընթացքում, տարբեր տվյալներով, զոհվել է մինչև 17 հազար մարդ:









































