Ադրբեջանական 1news.az-ի փոխանցմամբ՝ Ակնի (Աղդամ) շրջանում զինամթերքի պայթյունի հետևանքով վիրավորվել է 16-ամյա Ջեյհուն Ջաֆարովը: Վերջինս այգում հայտնաբերել է չպայթած զինամթերք և երբ փորձել է այն վերցնել ձեռքը, զինամթերքը պայթել է:
Պայթյունի հետևանքով երիտասարդը բազմաթիվ վնասվածքներ է ստացել և տեղափոխվել մոտակա հիվանդանոց: Բժիշկները ստիպված են եղել հեռացնել նրա ձախ ձեռքը, նրա վիճակը գնահատվում է ծանր: Տարվում է հետաքննություն:









































