Sunday, 14 06 2026
23:20
Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում
15:10
Աննախադեպ ռեկորդ՝ Մունդիալում․ Քրիս Ռիչարդսի նվաճումը
14:10
ԱՄՆ-ում գողացել են Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստների խաղակոշիկներն ու գնդակները
11:10
Մունդիալ-2026. Կանադան չհաղթեց մեկնարկում, ԱՄՆ-ն գերազանցեց Պարագավային
10:45
Դեյվիդ Բեքհեմը անվանական աստղ է ստացել Հոլիվուդյան փառքի ծառուղում
10:09
ՖԻԴԵ-ի վարպետ Սարգիս Սարգսյանը՝ 2026 թ. սահմանափակ կարողություններ ունեցող անձանց աշխարհի անհատական շախմատի առաջնության փոխչեմպիոն
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
07:30
Մունդիալ-2026. Կորեան առաջին խաղում հաղթեց Չեխիային
23:30
Տոմսերի գները կարող են հասնել մինչև 32,970 դոլարի՝ ԱԱ-ի եզրափակիչում
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
20:20
Հայաստանի կարատեի հավաքականի անդամ Սուրեն Հարությունյանը կմասնակցի «Karate One Premier League – Rabat 2026»-ին
18:50
«Ռեալը» երկարաձգել է Adidas-ի հետ համագործակցությունը
19:21
Մեսսին Իսլանդիայի դեմ խաղում պատրաստ է դուրս գալ դաշտ
18:10
Հավատարմագրված աֆրիկացի մրցավարին ԱՄՆ-ում արգելել են մուտք գործել երկիր
18:00
Հայաստանի Պրեմիեր լիգային կմասնակցի 12 թիմ
16:40
Հենրիխ Մխիթարյանն անձամբ է բանակցում «Ինտեր»-ի հետ
12:50
Ամեն անգամ շնորհակալ եմ հայրենի երկիրը ներկայացնելու համար. Էդուարդ Սպերցյան
11:50
Միրրա Անդրեևան նվաճել է «Մեծ սաղավարտի» իր առաջին տիտղոսը
10:10
Էլինա Ավանեսյանը կմասնակցի աշխարհի գավաթի խաղարկությանը
09:30
Ավարտվել է շախմատի Եվրոպայի կանանց առաջնությունը․ հայտնի են հայ շախմատիստուհիների արդյունքները
23:20
Վահե Աղասյանը` ոսկե մեդալակիր
20:20
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ
20:20
«Տոտենհեմը» հայտարարել է Ռոբերտսոնի տրանսֆերի մասին
16:20
Շախմատի կանանց անհատական ԵԱ-ի ավարտին մնացել է մեկ տուր
17:20
Հայաստան-Ղազախստան ֆուտբոլային հանդիպումը կսպասարկի կիպրական մրցավարական անձնակազմը
15:40
Հայ շախմատիստները շարունակում են ելույթները Եվրոպայի կանանց անհատական առաջնությունում
14:20
«Ուրարտու»-ի երկու ֆուտբոլիստ հեռացել է ակումբից
23:26
ԱԱ-2026-ի 5 դեռահաս ֆուտբոլիստ, որոնք կարող են դառնալ մրցաշարի բացահայտում

«Բարսելոնա»-ն լավագույնն է աշխարհում. Մխիթարյան. Սպորտ

Հայաստանի ազգային հավաքականի և «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը, ով «գոլ+փոխանցում» համակարգում իր հաշվին գրանցել է 4 միավոր առաջին տուրի շրջանակներում «Արսենալ»-ի հետ կայացած խաղում, հարցազրույց է տվել СЭ-ին:

– Անցյալում Դուք երբևե անցկացրե՞լ եք այսքան արդյունավետ հանդիպումներ:

– Ոչ, սա առաջին անգամն էր: Ես շատ ուրախ եմ, որ կարողացա օգտակար լինել թիմիս: Մենք հիմնովին նախապատրաստվել էինք «զինագործներ»-ի հետ հանդիպմանը: Ինձ համար անհատական ցուցանիշներն այդքան էլ կարևոր չեն: Կարևորը ակումբի հաջողությունն է:

– Եվրոպայում կա՞ ակումբ, որին Դուք երկրպագում եք:

– Կատալոնական «Բարսելոնա»-ն լավագույնն է աշխարհում: Ես մեծ հաճույքով եմ նայում նրանց հանդիպուները, հատկապես «Ռեալ»-ի հետ դիմակայությունները:

– Ի՞նչ եք կարծում, Գվարդիոլայի հեռանալուց հետո իսպանական դերբին կպահպանի իր գրավչությունը:

– Այո, Գվարդիոլան, իհարկե, ուժեղ մասնագետ է, բայց կարծում եմ` Տիտո Վիլանովան կկարողանա նրան փոխարինել: Կարևորն այն է, որ «Բարսելոնա»-ն կպահպանի իր խաղաոճը:

-Ո՞վ է Ձեզ համար կիսապաշտպանական գծի իդեալական խաղացողը:

– «Եվրո-2012»-ի ժամանակ ինձ դուր եկավ Անդրեա Պիրլոյի և Անդրես Ինյեստայի ցուցադրած խաղը:

– Ու՞մ կցանկանայիք նմանվել Ձեր խաղաոճով:

– Ես ցանկանում եմ նման լինել միայն ինձ և ունենալ իմ անհատական խաղաոճը:

– Գիտեմ, որ Ձեր քույրը Միշել Պլատինի անձնական թարգմանիչն է: Կարողացա՞ք նրան հանդիպել «Եվրո-2012»-ի ժամանակ:

– Ցավոք, ոչ: Այդ ժամանակ ես մասնակցում էի «Շախտյոր»-ի` Ավստրիայում և Շվեյցարիայում անցկացվող հավաքին:

– Ի՞նչ նպատակներ ունեք առաջիկա մրցաշրջանում:

– Իմ անհատական նպատակներն անբաժան են թիմի նպատակներից: Եթե ակումբը կարողանա հաղթանակներ տանել, ես շատ ուրախ կլինեմ: Ուրախ կլինեմ, եթե կարողանամ օգտակար լինել իմ թիմին և արդյունավետ ֆուտբոլ ցուցադրել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում