Capstone Investments-ի ավագ վերլուծաբան Ռոհի Մահերը հրատարակել է հետազոտություն, որը նրանց ընկերությունը իրականացրել է վերջին վեց ամսիների ընթացքում Facebook սոցիալական ցանցի օգտատերերի տվյալների վերաբերյալ:
200 երկրներում օգտատարերի թվին հետևող համակարգի շնորհիվ Մահերը բացահայտել է, որ Facebook-ի օգտատարերի թիվը 1.1 տոկոսով նվազել է Եվրոպայում և ԱՄՆ-ում:
Աշխարհի 23 երկրներում բնակչության 50 տոկոսից ավելին օգտվում է սոցիալական ցանցից: Այդ երկրներից 14-ում նկատվել է օգտատերերի թվի նվազում, և միայն 9-ում են օգատատերերը շարունակել ավելանալ:
Մահերն ասել է, որ վերջին վեց ամսվա ընթացքում ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Դանիայում և Թուրքիայում օգտատերերի թիվը նվազել է, մինչդեռ ասիական երկրներում ինչպիսին են՝ Ճապոնիան, Հարավային Կորեան, Հնդկաստանը, օգտատերերի թիվն ավելացել է: Ճապոնիայում և Հնդկաստանում օգտատերերի թիվը վերջին վեց ամսվա ընթացքում ավելացել է 60.3 տոկոսով:









































