Իսպանական մամուլի տեղեկացմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան հայտարարել է, որ թիմը նոր հարձակվողների կարիք չունի: Մասնագետի կարծիքով՝ ակումբի տրամադրության տակ եղած հարձակվողները կարող են լուծել մեծ խնդիրներ:
«Որպես թիմի գլխավոր մարզիչ՝ իմ ներկայացվելու օրը ես հայտարարեցի, որ մենք նոր հարձակվողներ չենք փնտրելու, քանի որ ակումբի տրամադրությա տակ եղած խաղացողները շատ ուժեղ են: Բացի այդ, Վիլյան նույնպես վերականգնվել է ստացած վնասվածքից: Կարծում եմ`մենք պետք է մտածենք պաշտպանողական ոճի խաղացողների ձեռքբերման մասին»,- հայտարարել է Վիլանովան:








































