Բրիտանական հանրահայտ talkSPORT-ը ուսումնասիրել է Անգլիայի Պրեմիեր Լիգայի բոլոր հարձակվողական ոճի խաղացողների վիճակագրական տվյալները և կազմել է առաջնության 10 ամենաարդյունավետ խաղացողների աղյուսակը:
Հաշվի են առնվել ֆուտբոլիստների կատարած արդյունավետ փոխանցումները և ստեղծած գոլային պահերը: Այսպիսով` առաջատար է ճանաչվել «Մանչեսթեր Սիթի»-ի իսպանացի կիսապաշտպան Դավիդ Սիլվան:
1. Դավիդ Սիլվա («Մանչեսթեր Սիթի») -15 արդյունավետ փոխանցում և 104 գոլային պահ
2. Խուան Մատա («Չելսի»)-13 արդյունավետ փոխանցում և 102 գոլային պահ
3. Ռոբին վան Պերսի («Արսենալ»)-9 արդյունավետ փոխանցում և 92 գոլային պահ
4. Լուկա Մոդրիչ («Տոտենհեմ»)-4 արդյունավետ փոխանցում և 96 գոլային պահ
5. Գարետ Բեյլ («Տոտենհեմ»)- 10 արդյունավետ փոխանցում և 84 գոլային պահ
6. Սամիր Նասրի («ՄանչեսթերՍիթի»)-9 արդյունավետ փոխանցում և 78 գոլային պահ
7. Ռաֆայել վանդեր Վարտ («Տոտենհեմ»)-7 արդյունավետ փոխանցում և 75 գոլային պահ
8. Դանի Մերֆի («Ֆուլհեմ»)-5 արդյունավետ փոխանցում և 76 գոլային պահ
9. Ստեֆան Սեսենյոն («Սանդերլենդ)-9 արդյունավետ փոխանցում և 72 գոլային պահ
10. Նանի («Մանչեսթեր Յունայթեդ»)-10 արդյունավետ փոխանցում և 68 գոլային պահ










































