Ամերիկյան մամուլի տեղեկացմամբ`«Հյուսթոն»-ի ղեկավարությունը պաշտոնապես հայտարարել է, որ պայմանագիր է ստորագրել պաշտպան Ջերեմի Լինի հետ: Հիշեցնենք, որ ակումբը բասկետբոլիստին առաջարկել է 3 տարվա պայամանգիր` 25 մլն եվրո արժողությամբ:
Լինին բաց չթողնելու համար «Նյու-Յորք»-ը պետք է կրկներ այս առաջարկը, սակայն թիմի ղեկավարությունը դա չարեց:
Անցած մրցաշրջանում Ջերեմին «Նյու-Յորք»-ի կազմում անցկացրել է 35 հանդիպում` յուրաքանչյուր խաղում միջինում վաստակելով 14.6 միավոր, կատարելով 62 արդյունավետ փոխանցում և տիրելով 3.1 անդրադարձի:






































