Վրաստանի և Չինաստանի կրթության նախարարները պայմանավորվածություն են ձեռք բերել այս տարի ստորագրել համագործակցության նոր պայմանագիր, որը կներառի կրթության, գիտության և երիտասարդական քաղաքականության հիմնական ուղղությունները:
Կողմերը քննարկել են համատեղ նախագծերի մեկնարկը, բուհերի միջև կապերի ամրապնդումը և միջազգային երիտասարդական ճամբարների անցկացումը: Հանդիպման առանցքային թեմաներից են դարձել նաև ուսումնական գործընթացում արհեստական բանականության ներդրումն ու թվային տեխնոլոգիաների զարգացումը:








































