Չինաստանը հատուկ ծովային գործողություն է սկսել Թայվանի արևելյան ափերի մոտ՝ Ճապոնիայի և Ֆիլիպինների միջև այս շրջանում ծովային սահմանների դելիմիտացիայի շուրջ ընթացող բանակցությունները որակելով իր ինքնիշխանության կոպիտ խախտում:
Պեկինը հայտարարել է, որ գործողության նպատակն է սեփական իրավազորության հաստատումն ու ազգային շահերի պաշտպանությունը:
Ի պատասխան՝ Թայվանը հերքել է Չինաստանի որևէ ինքնիշխան իրավունք այդ ջրերում և արդեն հինգ նավ ու պատրուլային կատեր է ուղարկել՝ չինական ուժերի գործողություններին հետևելու համար:









































