Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական ուժերը հարված են հասցրել Բեյրութի հարավային արվարձանում գտնվող «Հեզբոլլահի» շտաբին: Իսրայելական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Դահիայի Ալ-Մարիջ թաղամասում գտնվող շենքին հասցվել է երեք հրթիռային հարված:
Հատկանշական է, որ այս հարձակումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խստորեն քննադատել էր Բեյրութի հարավային շրջաններին հարվածները վերսկսելու Իսրայելի ծրագրերը։










































