Thursday, 18 06 2026
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker
«Իրան ասա, որ փող ես տալու, որ գոնե շահագրգռվի»․ նոր ձայնագրություն ընտրակաշառքի գործով․ ՀԿԿ
Դավիթ Ղազինյանը կալանավորվել է 2 ամսով
10:50
Սա արդար պատասխան է, եկել է պատերազմն ավարտելու ժամանակը. Զելենսկի
Մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան
Մոսկվային մոտենալիս խոցվել է շուրջ 180 ԱԹՍ
Փամբակ գետում շարունակվում են 13-ամյա երեխայի որոնողական աշխատանքները

Հարավային Կովկասը Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ է ջանքերը համադրել

Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովը, ինչպես անգամ ռուսաստանյան «լոյալ» մամուլն է ընդունել, որևէ «դարակազմիկ գործարք» չի արձանագրել։ Նման խնդիր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, երևում է, նախապես չի էլ առաջադրել։ Նրան պետք էր հարթակ, որտեղ օտարերկրյա պետական-քաղաքական գործիչներից զատ, ներկա լինեին համաշխարհային առաջատար լրատվամիջոցները, որպեսզի հայտարարի, որ Ուկրաինայի հարցում «դույզն իսկ նահանջ չի լինելու»։ ՌԻԱ Նովոստիի խմբագրականը Պուտինի պետերբուրգյան ելույթը արդարացիոն անվանել է «Մյունխեն-2»։

Ռուսաստանի նախագահը մերժել է պատերազմը դադարեցնելու համար հանդիպում կազմակերպելու մասին Վլադիմիր Զելենսկու առաջարկությունը։ Դա ոչ այլ ինչ է, քան մարտական գործողությունները շարունակելու պատրաստակամության բացահայտում։

Հունիսի 7-ին Ուկրաինային նախագահ Զելենսկին մեկնել է Լոնդոն։ Ըստ տեղեկությունների, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք են ժամանել նաև Ֆրանսիայի նախագահ Մակրոնը և Գերմանիայի կանցլեր Մերցը։ Ծրագրված է, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Սթարմերի մասնակցությամբ քննարկվելու է Ուկրաինային ռազմական օժանդակությունը մեծացնելու հարցը։ Զելենսկուն կընդունի նաև Մեծ Բրիտանիայի թագավոր Չառլզ Երրորդը։ Եկող ամիս Անկարայում կգումարվի ՆԱՏՕ-ի գագաթաժողովը։ Տեղեկություն կա, որ Դաշինքի անդամ պետությունները «նախապատրաստվում են Ուկրաինային 70 միլիարդ դոլարի ռազմական աջակցության ծրագիր ընդունել»։

Այս համատեքստում «Նյու Յորք թայսմը» գրել է, որ ռուս-ուկրաինական հակամարտության հարցում Թուրքիան «հեռացել է չեզոքությունից և թեքվել Ուկրաինայի կողմը»։ Պետերբուրգի տնտեսական խորհրդաժողովի հարթակից Ռուսաստանի նախագահ Պուտինը Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ դրական է գնահատել, իսկ փոխարտգործնախարար Գալուզինը խոսել է ԵԱՏՄ-ին Ադրբեջանի «մերձենալու» հնարավորությունից։

Ռուսաստանի փոխվարչապետ Օվերչուկը Եվրամիությունը համարել է «ռազմական կառույց, որ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար է տրամադրված»։ Այդ գնահատականը նա հնչեցրել է՝ անդրադառնալով Հայաստանի «եվրոպական ձգտումներին»։ Ակնարկը թափանցիկ է։ Ըստ Օվերչուկի, Հայաստանը «մտադիր է միանալ Ռուսաստանի նկատմամբ թշնամաբար տրամադրված ռազմական կառույցի»։ Ռուսաստանը փաստացի Հայաստանին առաջարկում է իր հետ դառնալ Եվրոպայի թշնամի։

Ուկրաինայում, ցավոք, պատերազմը երկարաձգվելու է։ Իրազեկ աղբյուրների տեղեկությամբ՝ Ռուսաստանը առնվազն ևս երկու տարվա համար շուրջ 400 միլիարդ դոլարի ռազմական ծախսեր է նախատեսում։ Ի՞նչ կտա լոնդոնյան «քառյակ» հանդիպումը։ ՌԻԱ Նովոստին հետխորհրդային տարածքը կոչել է «Ռուսաստանի պերիֆերիա»։ Հայաստանը կարո՞ղ է եվրոպական ձգտումներ ունենալ, բայց չդառնալ «Ռուսաստանի թշնամի»։ Հայաստանը կարո՞ղ է ԵԱՏՄ-ում մնալ, բայց չվերածվել «Եվրոպայի դեմ պատերազմում Ռուսաստանի ֆորպոստի»։ Լոնդոնյան «քառյակի» հանդիպմանը զուգահեռ Ստամբուլում կհանդիպեն Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները։ Հարավային Կովկասի երեք երկրները Ռուսաստանի «պերիֆերիա» չլինելու համար կարո՞ղ են ջանքերը համադրել։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում