Եվրամիությունը պատրաստվում է խստացնել իր դիրքորոշումը Պեկինի նկատմամբ հունիսի 18-ին կայանալիք գագաթնաժողովից առաջ: Ֆրանսիան և Եվրոպական ժողովրդական կուսակցության ղեկավար Մանֆրեդ Վեբերը հայտարարել են, որ Չինաստանի հանդեպ «միամտության» ժամանակներն անցել են, և Եվրոպան պետք է պաշտպանի իր արդյունաբերությունը չինական գերարտադրությունից ու դեմպինգային (արհեստականորեն ցածր) գներից, որոնք օրական մոտ մեկ միլիարդ եվրոյի առևտրային դեֆիցիտ են ստեղծում:
Որպես կոշտ միջոցների օրինակ նշվում է չինական էլեկտրամոբիլների համար մաքսատուրքերի սահմանումը: Բացի այդ, Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը նույնպես հակված է Պեկինի դեմ ավելի վճռական քայլերի, հատկապես այն բանից հետո, երբ սկանդալ է բռնկվել ԵՄ միջոցներով Սենեգալի համար ավտոբուսներ գնելիս շվեդական Scania-ի փոխարեն չինական ընկերությանը նախապատվություն տալու պատճառով:










































