Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարել է միջազգային նշանակության արտակարգ դրություն՝ նախազգուշացնելով, որ Էբոլա վիրուսի նոր բռնկումը հեռու է վերահսկելի լինելուց և կարող է վերածվել պատմության մեջ ամենամեծ համաճարակին:
Ըստ պաշտոնական տվյալների՝ վարակի հետևանքով արդեն արձանագրվել է մահվան 88 դեպք, որից 86-ը՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, իսկ 2-ը՝ հարևան Ուգանդայում: ԱՀԿ-ն և համաճարակաբանները մտահոգություն են հայտնում, որ տարածաշրջանում մահացության և վարակման ցուցանիշները շարունակում են կտրուկ աճել:










































