1938 թ. այս օրը վախճանվեց հայ արձակագիր, դրամատուրգ և բանաստեղծ Վահան Թոթովենցը` դառնալով ստալինյան ռեպրեսիաների զոհը:
Ծնվել է 1889թ. սեպտեմբերի 1-ին Արևմտյան Հայաստանի Խարբերդ գավառի Մեզրե քաղաքում: 1909թ. Թոթովենցը մեկնել է Փարիզ, ապա՝ Նյու Յորք, 1912-ին ընդունվել Վիսքոնսինի համալսարանը, որտեղ ուսումնասիրել է գրականության, պատմության և փիլիսոփայություն։ Այստեղ Վահանը սովորել է անգլերեն, ֆրանսերեն, ծանոթանում համաշխարհային դասական գրականության հետ։
1923-ին Երևանում խմբագրել է «Շեշտ» երգիծական ամսագիրը, 1924-1926-ին աշխատել է ,ԵՊՀ-ում, «Սովետական Հայաստան» թերթի խմբագրությունում։ 1929-1936 թթ. Թոթովենցի ստեղծագործական կյանքի առավել արգասավոր շրջանն է. լույս տեսան «Ամերիկա» (1929) պատմվածաշարը, «Աղավնիներ» (1934), «Բաց կապույտ ծաղիկներ» (1935) պատմվածքները և շատ այլ գործեր: «Հայֆիլմ»-ում «Բաց կապույտ ծաղիկներ» պատմվածքի հիման վրա նկարահանվեց «Կտոր մը երկինք» ֆիլմը:
Թոթովենցի լավագույն գործերից են «Կյանքը հին Հռոմեական ճանապարհի վրա» (1933), ինքնակենսագրական վեպը, «Հրկիզված թղթեր» (1934), «Հովնաթան որդի Երեմիայի» (1934) վիպակները, «Երկու սուր» (1930), «Բաքու-Լոնդոն», «Մոխրակույտ» (1936) պիեսները։









































