Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ «Ֆեներբահչե» ֆուտբոլային ակումբը որոշել է նոր մարզաշապիկ պատրաստել 2012/13 մրցաշրջանի համար: Մասնավորապես, նոր մարզաշապիկի ձախ հատվածում՝ ֆուտբոլիստների սրտերի վրա, տեղադրվելու է Թուրքիայի քարտեզը, որի վրա էլ գտնվելու է ակումբի տարբերանշանը:
Այդ քարտեզն իր շուրջբոլորն ունենալու է «հատուկ լուսավորում»: Ակումբի ղեկավարությունը հայտարարել է, որ նոր մարզաշապիկի պատրաստման ժամանակ իրենք առաջնորդվել են «Թուրքիան «Ֆեներբահչեն» է, «Ֆեներբահչեն»՝ Թուրքիան» կարգախոսով: Նշվում է, որ ակումբի նոր մարզաշապիկը դառնալու է տարատեսակ քննարկումների պատճառ:









































