Ֆրանսիական ՊՍԺ-ն, չնայած Տիագո Սիլվայի իրավունքների ձեռքբերմանը և Զլատան Իբրահիոմվիչի հետ գրեթե կնքված տրանսֆերային պայամանգրին, ցանկանում է գնել նաև Մադրիդի «Ռեալ»-ի խաղացող Քրիշտիանու Ռոնալդուի իրավունքները և թիմ հրավիրել Ժոզե Մոուրինոյին:
Այդ մասին հաղորդում է պորտուգալական Correio da Manhã թերթը: Ֆրանսիացիները հասկանում են, որ գրեթե անհնար է ստանալ «արքայական ակումբ»-ի համաձայնությունը, սակայն թիմի սեփականատեր Ալ-Հելաիֆին պատրաստվում է այնպիսի առաջրկ անել, որից «Ռեալ»-ը չի կարողանա հրաժարվել:







































