Հունաստանի հավաքականի կիսապաշտպան Սոտիրիոս Նինիսը «Պարմա» է տեղափոխվել: 22-ամյա ֆուտբոլիստը 2003 թվականից հանդես էր գալիս «Պանատինաիկոս»-ում: Ֆուտբոլիստի տրանսֆերը 6 մլն եվրո է գնահատվում:
Նինիսին ներկայացնելու ժամանակ նրան խնդրեցին նշել այն 5 ֆուտբոլիստներին, ում խաղն իրեն ոգեշնչում է:
«Մեսսի, Ռոնալդու, Ինյեստա: Իհարկե՛, նաև Պիրլո»,- նշել է հույն կիսապաշտպանը:






































