Իսպանական մամուլի տեղեկացմամբ` «Բարսելոնա»-ի հարձակվող Դավիդ Վիլյան հայտարարել է, որ ընթացիկ ամառն անսովոր է իր համար:
Հիշեցնենք, որ անցած մրցաշրջանի շրջանակներում ֆուտբոլիստը ոտքի ծանր վնասվածք էր ստացել աշխարհի ակումբային առաջնության ժամանակ: Արդյունքում` նա չկարողացավ Իսպանիայի ազգային հավաքականի կազում մասնակցել Եվրոպայի առաջնությանը:
«Այս ամառն անսովոր էր ինձ համար, և ես սպասում եմ արձակուրդի ավարտին: Անհամաբեր սպասում եմ խաղադաշտ վերադառնալուն և մարզումների մեկնարկին: Այժմ ես ինձ լավ եմ զգում, երկուշաբթի քննություն կանցնեմ «Բարսելոնա»-ի բժիշկների մոտ»,- հայտարարել է Վիլյան:









































