Կատարի միջնորդները կշարունակեն շփումներն Իրանի հետ, որպեսզի համոզեն այդ երկրին նստել ԱՄՆ-ի հետ բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին հաղորդում է ABC News-ը։
«Ակնկալվում է, որ Կատարի միջնորդները կպահպանեն կապը, քանի (ԱՄՆ-ի) վարչակազմը մեծացնում է Իրանի վրա ճնշումը, որպեսզի նրան ստիպի նստել բանակցությունների սեղանի շուրջ», – հաղորդում է հեռուստաալիքը։
ABC News-ի աղբյուրների տվյալներով՝ Կատարի պատվիրակությունն ավելի վաղ այցելել էր Իրան՝ փորձելով պահպանել այն, ինչ մնացել է հրադադարի ռեժիմից։ Սակայն, ինչպես նշում է լրատվամիջոցը, «նրանք չկարողացան նշանակալի առաջընթաց գրանցել»։
Միևնույն ժամանակ, աղբյուրները նշում են, որ Կատարի պատվիրակությունը դեռևս Իրանում է։











































