Վլադիմիր Պուտինը կստորագրի Պետդումայի ընտրություններ նշանակելու մասին հրամանագիրը. հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Նախագահի համապատասխան հրամանագիրը կստորագրվի օրենքով նախատեսված համապատասխան ժամկետներում»,— լրագրողներին ասել է Պեսկովը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ըստ ռուսական լրատվամիջոցների՝ Պետդումայի ընտրությունները կկայանան սեպտեմբերի 20-ին։









































