Հայաստանի ազգային հավաքականի և Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանը մեկնաբանել է Ուկրաինայի առաջնության 2012/13թթ մրցաշրջանի մեկնարկային խաղում Կիևի «Արսենալ»-ի նկատմամբ 6:0 հաշվով հաղթանակը:
«Գլխավորը թիմի հաղթանակն է: Ես ինձ այդ հանդիպման հերոսը չեմ համարում: Մեր թիմում հերոսներ չկան: 6:0 հաշվով հաղթանակը թիմային խաղի արդյունք է:
Խաղից խաղ Դևիչն ավելի լավ ելույթ կունենա: Արդեն նկատելի է, որ նա մեծ ջանքեր է գործադրում: Կարծում եմ` նրա մոտ ամեն ինչ կստացվի և նա կդառնա թիմի առաջտարներից մեկը:
Մենք ցանկանում էինք ամեն ինչ անել, որպեսզի նա գոլի հեղինակ դառնա, քանի որ այդ խաղն առաջինն էր նրա մասնակցությամբ` «Դոնբաս Արենա»-ում: Շատ ուրախ եմ, որ Դևիչը կարողացավ գոլ խփել իր մեկնարկային խաղում»,- հայտարարել է Մխիթարյանը:







































