Մյունխենի «Բավարիա»-ի նախագահ Ֆրանց Բեքենբաուերը գիտի, թե ինչպես իր թիմը կարող է հաջողություններ արձանագրել առաջիկա մրցաշրջանում: Այդ մասին են հայտնում գերմանական լրատվամիջոցները:
«Հաջող ելույթների համար «Բավարիա»-ին նոր ֆուտբոլիստներ անհրաժեշտ չեն: Ներկայումս թիմում գերազանց ֆուտբոլիստներ են ընդգրկված:
Վատն այն է, որ «Բավարիա»-ի ոչ բոլոր ֆուտբոլիստներն են 100%-ով պայքարում թիմի հաջողության համար: Նախորդ մրցաշրջանում ոմանք ներդնում էին իրենց հնարավորությունների, ներուժի 70-80%-ը: Ուշադրություն դարձրեք նույն Մեսսիին. եթե նա կորցնում է գնդակը, շարունակում է հետևել մրցակցին, խաղում է անգամ պաշտպանությունում:
Պետք է անկեղծորեն խոստովանեմ` վերջին 2 տարիներին «Բավարիա»-ն ինձ ընդհանրապես դուր չի գալիս»,- նշել է Բեքենբաուերը:








































