Մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Շախտյոր»-«Արսենալ» հանդիպման լավագույն խաղացող: Կիևյան թիմի հետ խաղի ավարտից հետո Հենրիխը պատասխանել է լրագրողների հարցերին:
«Կարևորը թիմի ցուցադրած խաղի արդյունքն է: Ինձ հերոս չեմ զգում: 6:0 հաշիվը թիմի նվաճումն է:
Բոլորս ցանկանում էինք, որ մեր թիմում իր մեկնարկային հանդիպումն անցկացնող Մարկո Դևիչն անպատճառ գոլի հեղինակ դառնա: Այդպես էլ եղավ: Տա Աստված, որ նա շարունակի գոլեր խփել, և ոչ միայն «Դոնբաս Արենա»-ում:
Իհարկե, գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարելը հաճելի է: Բայց ամենակարևորը թիմային հաղթանակն է»,- նշել է կիսապաշտպանը:








































