Saturday, 06 06 2026
«Մեծ բանավեճը» վկայեց՝ տիտղոսային ընդդիմությունը չունի սեփական ասելիք և չգիտի իր անելիքը
ՌԴ-ից 100 հզ. մարդ բերելով էլ՝ խնդիր չեն լուծում. ՔՊ ձայները 4-5 անգամ շատ են, քան ռուսամետ ուժերինը
Գինու օրեր կլինեն նաև հունիսի 6, 7-ը. որ ուժը փորձի օգտագործել փառատոնը, կհեռացնենք տարածքից
09:50
Ferrari-ի առաջին էլեկտրական մեքենան բուռն քննադատության թիրախում է
09:40
«Մամ, գլխարկս հագել եմ». տիեզերագնացը տիեզերքից հումորային ուղերձ է հղել
09:30
«Mercedes»-ը ԱՄՆ-ում կարող է բախվել լուրջ արգելքի. «BILD»
09:20
Շոկոլադը կարող է թանկանալ Մերձավոր Արևելքում ճգնաժամի պատճառով
Նոր սերնդի ռոբոտը շարունակում է աշխատել նույնիսկ վնասվելուց հետո
Պուտինի 2020 թ․ նոյեմբերի 10-ի հրամանագրով «Մեղրիի անցուղին օկուպացվել» է
NASA-ն AI և դրոններ կօգտագործի Լուսնի վրա
08:40
«Euphoria» սերիալը պաշտոնապես ավարտվել է
«Nvidia» ներկայացրել է հեղափոխական նոր չիպերը
08:20
Ինչո՞ւ է հետաձգվել երկու հայտնի ռեփերների համերգը
ԱՄՆ-ն ցանկանում է դրոններ և արհեստական ​​բանականություն օգտագործել Լուսնի վրա բազա ստեղծելիս. ՆԱՍԱ
08:00
«Dai Dai»՝ Աշխարհի գավաթի պաշտոնական երգը կհնչի բացման խաղից առաջ
Մաղթում եմ, որ բնության հանդեպ հոգատարությունն ու պատասխանատվությունը լինեն մեր հասարակության կարևորագույն արժեքներից մեկը․ ՇՄ նախարար
Տեսակցության եկած քաղաքացին գոտկատեղի հատվածում բջջային հեռախոս է թաքցրել
Գյումրիում գործող հրուշակեղենի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է
Քննարկվել են պրոբացիայի և քրեակատարողական ոլորտների բարեփոխումները
Հունաստանում Հայաստանի դեսպանն անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող բարեփոխումներին
Մի մրահոն աղջիկ տեսա Ռիալտոյի կամրջին․ Իսահակյանի տուն-թանգարանի այգում տեղադրվել է փայտյա քանդակ-նստարան
Հունիսի 6-ին և 7-ին մինչ 20։00-ն քարոզչություն իրականացնող ԶԼՄ-ները պատասխանատվության կենթարկվեն
23:50
Իրանը և ԱՄՆ-ն մոտ են միջուկային հարցի շուրջ շրջանակային փաստաթղթի համաձայնեցմանը. Գրոսի
Վստահ ենք՝ ընտրություններն անցկացնելու ենք ժողովրդավարական բարձր մակարդակով. նախագահ
Առայժմ իմաստ չեմ տեսնում հանդիպելու. Պուտինը մերժել է Զելենսկուն
Վրաստանի ՊԱԾ ղեկավարը պաշտոնական այցով գտնվում է Ադրբեջանում
Վիճաբանություն և վրաերթ Ներքին Չարբախում․ կա տուժած
Ադրբեջանը հերքել է CNN-ի հրապարակումը Իրանի դեմ գործողությունների համար իր տարածքն օգտագործելու վերաբերյալ
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են 150 հանցագործություն․ ՆԳՆ ոստիկանություն
22:50
ԱԷՄԳ-ն կարծում է, որ Իրանը չի փոխել բարձր հարստացված ուրանի պահման վայրը

Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է առաջադրվել Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է իր պատգամավորական թեկնածությունն առաջադրել Երևանի թիվ 1 և Գյումրիի թիվ 35 ընտրատարածքներում: Հիշեցնենք, որ Երևանի թիվ 1 ընտրատարածքից պատգամավոր էր ընտրվել ՀՀԿ-ական Ռուբեն Հայրապետյանը, որը «Հարսնաքարի» հայտնի դեպքերից հետո պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում է գրել: Ինչ վերաբերում է Գյումրիի թիվ 35 ընտրատարածքին, ապա այստեղ պատգամավոր էր ընտրվել ԲՀԿ-ական Սամվել Բալասանյանը, որը, ըստ շրջանառվող լուրերի, սեպտեմբերին առաջադրվելու է Գյումրիի քաղաքապետի թեկնածու: Այս երկու ընտրատեղամասերի պատգամավորների տեղերը թափուր մնալուց հետո սեպտեմբերին Հմայակ Հովհաննիսյանը մտադիր է առաջադրել իր թեկնածությունը:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Հովհաննիսյանը նշեց, որ իրեն ավելի շատ գրավում է այն, որ առաջադրվելու է որպես անկախ պատգամավոր:

«Մեծամասնական ընտրակարգով մայիսի 6-ին անցկացված ընտրությունները ծառայում էին լծակ համամասնական ընտրակարգով ընտրությունների արդյունքներն ապահովելու համար: Այսինքն` մեծամասնական և համամասնական ընտրակարգով ընտրությունները զուգադրվում էին: Մինչդեռ լրացուցիչ ընտրությունների պարագայում այդպիսի պատկեր չի լինելու, քանի որ համամասնական ընտրակարգով ընտրություններ չեն անցկացվում: Այդ պատճառով անկուսակցական թեկնածուի հնարավորություններն էապես մեծանում են»,- ասաց նա:

Ըստ նրա՝ Քաղաքագետների միության ուսումնասիրություններով բոլոր երկրներում կուսակցականների թիվը ազգաբնակչության թվում 3-5 տոկոս է կազմում: Հմայակ Հովհաննիսյանն ասում է, որ որքան էլ կուսակցական լիդերները ինչ-որ թվեր «կրակեն» իրենց թվաքանակի վերաբերյալ, իրականում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունն անկուսակցականներ են: Իսկ Հայաստանի ԱԺ կազմում շատ քիչ թվով անկուսակցական պատգամավորներ կան:

Հարցին, թե հաղթանակի հետ կապված ի՞նչ ակնկալիքներ ունի Հմայակ Հովհաննիսյանը, այն դեպքում, երբ մի կողմից ՀՀԿ-ն, մյուս կողմից ԲՀԿ-ն ջանք չեն խնայի վերոնշյալ ընտրատարածքներում իրենց թեկնածուներին անցկացնելու համար, մյուս կողմից էլ՝ որպես ընդդիմադիր թեկնածու թիվ 1 ընտրատարածքում իր թեկնածությունն է առաջադրելու «Ժառանգություն» կուսակցության անդամ Ստեփան Սաֆարյանը, պատասխանեց. «Ես ապավինելու եմ անկուսակցական զանգվածների ձգտմանը՝ խորհրդարանում ունենալու իրենց խոսնակին, որը կկարողանա պարտադրել վեր կանգնել կուսակցական հատվածապաշտությունից և հարցերի առանցքում համազգային շահերի առաջնայնությունը դնել»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում