«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտնել է, որ Ռուսաստանի ազգային հավաքականը գլխավորելու առաջարկ ստանալը շատ հաճելի է, սակայն մասնագետը չի պատրաստվում լքել անգլիական ակումբը:
Նշենք, որ ռուսական պարբերականները գրում էին, որ Մանչինին կարող է ստանձնել Ռուսաստանի ազգային թիմի գլխավոր մարզչի պաշտոնը: Սակայն հուլիսի 9-ին հայտնի դարձավ, որ մասնագետը «քաղաքայիններ»-ի հետ իր պայմանագրի ժամկետը երկարաձգել է մինչև 2017 թվականը:
«Ռուսների կողմից հետաքրքրությունն ինձ համար մեծ պատիվ է: Սակայն «Մանչեսթեր Սիթի»-ի հետ կապված հեռահար ծրագրեր եմ կազմել»,- Մանչինիին մեջբերում է իտալական մամուլը:







































