Լիոնել Մեսսին հունգարական պարբերականի դեմ հայցով դատարան կդիմի: «KEPES Sport»-ում տպագրվել էր, որ պատանեկության տարիներին Մեսսին համր է եղել:
«Երբ փոքր էի, միշտ լուռ էի հագնում մարզահագուստս հանդերձարանում, և բոլորը կարծում էին, թե ես համր եմ: Ներկայումս այդքան ամաչկոտ չեմ, ավելի հանգիստ եմ զգում ինձ հանդերձարանում»,- պարբերականը Մեսսիին էր վերագրել ահա այս խոսքերը:
Իհարկե, նման բան երբեք չի եղել և Լեոն էլ նման հարցազրույց երբևիցե չի տվել: 3 անգամ «Ոսկե գնդակ»-ը նվաճած ֆուտբոլիստը դատարան կդիմի` զրպարտիչներին պատժելու նպատակով:









































