Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի առաջին տուրի շրջանակներում կայացած Դոնեցկի «Շախտյոր»-ի և Կիևի «Արսենալ»-ի հանդիպումն ավարտվել է «հանքափորների» ջախջախիչ` 6:0 հաշվով հաղթանակով:
Հանդիպման առաջին խաղակեսում «Շախտյոր»-ի ֆուտբոլիստները խփած 4 գոլերից 2-ի հեղինակն է եղել մեր հայրենակից Հենրիխ Մխիթարյանն, ով գրավել է մրցակցի դարպասը խաղի 14-րդ և 32-րդ րոպեներին` դարձնելով հաշիվը 2:0:
Գոլեր են հեղինակել նաև Սելեզնյովը, Տեյշերան, Իլսինյոն և Դևիչը:





































