«Յուվենթուս»-ը բանակցություններ է սկսել 34-ամյա դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնի հետ թիմի հետ կնքած պայմանագրի ժամկետի երկարաձգման նպատակով:
Նշենք, որ դարպասապահի ներկայիս համաձայնագիրը գործում է մինչև 2013 թվականի հունիս:
Tuttosport –ի տեղեկացմամբ իտալական ակումբը Բուֆոնին առաջարկել է երկարաձգել պայմանգրի ժամկետը մինչև 2015 թվականը` աշխատավարձի նվազման պայմանով: Ներկայումս նա տարեկան ստանում է 4 մլն եվրո աշխատավարձ` առանց հավելավճարների:
Բուֆոնը «Յուվենթուս»-ի կազմում հանդես է գալիս 2001 թվականից: 2011/12թթ մրցաշրջանում դարպասապահը Ա Սերիայի շրջանակներում խաղադաշտ է դուրս եկել 35 հանդիպումներում` բաց թողնելով 16 գնդակ:









































