Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Կակային ասել է, որ հրաժարվում է նրա ծառայություններից և բրազիլացուն խորհուրդ է տվել նոր ակումբ փնտրել:
Ինչպես հայտնի է, պորտուգալացի մասնագետը ցանկանում է ձեռք բերել «Տոտենհեմ»-ի կիսապաշտպան Լուկա Մոդրիչի տրանսֆերը: Խորվաթ ֆուտբոլիստի` Մադրիդ տեղափոխությունը կարող է բավականին կրճատել Կակայի խաղաժամանակը, բացի այդ՝ «արքայական ակումբ»-ի գլխավոր մազչին դուր չի գալիս բրազիլացու բարձր աշխատավարձը:
Անցած մրցաշրջանում Իսպանիայի առաջնության շրջանակներում Կական անցկացրել է 27 հանդիպում` խփելով 5 գնդակ և կատարելով 10 արդյունավետ փոխանցում:
Նշենք, որ Կակայի ծառայություններով հետաքրքրվում են «Միլան»-ը, ՊՍԺ-ն և «Սան-Պաոլո»-ն:









































